Նվեր Թորոսյան. ՀԱՊԿ-ն ուղղված չէ ՆԱՏՕ-ի դեմ![]() 15 մայիսի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված էսսեների մրցույթի հաղթողների այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունում ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանն ասաց. «Ես մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀԱՊԿ ուղղված չէ որևէ կազմակերպության, առաջին հերթին ՆԱՏՕ-ի դեմ»: Ըստ նրա, ՀԱՊԿ գոյությունն ուղղված չէ որևէ մեկի, որևէ կազմակերպության կամ երկրի դեմ, ՀԱՊԿ նպատակն է ապահովել մասնակից երկրների անվտանգությունն ու կայուն զարգացումը: ՆԱՏՕ-ի հետ ՀԱՊԿ, հակառակը, համագործակցություն է հաստատում բոլոր ոլորտներում: Դրա վառ ապացույցն է երկու կազմակերպությունների համագործակցությունը Աֆղանստանում խաղաղության ապահովման գործում, ասել է Թորոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |