«Բարքեմփ Երեւանը» տեղի կունենա հունիսի 8-10-ը![]() 15 մայիսի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Բարքեմփ Երևանն» այս տարի կանցկացվի հունիսի 8-10-ը։ Այս մասին ասվում է Բարքեմփի պաշտոնական կայքում, որտեղ էլ մասնակցել ցանկացողները կարող են արդեն գրանցվել։ Այս տարվա Բարքեմփի պաշտոնական հashtag-ն է #BarcampEvn12։ Հայաստանում Բարքեմփն անց է կացվում 2009 թվականից: Միջոցառման ժամանակ քննարկվում են ՏՏ ոլորտին և համացանցին վերաբերող տարատեսակ հարցեր։ Բարքեմփը կոնֆերանսների անցկացման հատուկ ձև է, որտեղ մասնակիցներն իրենք են ընտրում օրակարգը, այն անցկացվում է ոչ ֆորմալ ձևով, լինում են բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |