Մանուկ Վարդանյանը հաստատել է, որ ՕԵԿ-ը չի հրաժարվում իրենից![]() 17 մայիսի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը չգիտի, թե ինչ կառավարություն կձևավորվի և ինչ պաշտոն կզբաղեցնի ինքը: Այդ մասին նախարարը հայտարարել է մայիսի 17-ին լրագրողներին կառավարությունում: «Մոռացեք, որ նախարարի պաշտոնը դա քաղաքական պաշտոն է»,-ասել է նա: Միաժամանակ նա հաստատել է, որ ՕԵԿ-ը չի հրաժարվել իրենից: Մայիսի 15-ին կոալիցիոն ՕԵԿ-ի մամլո քարտուղար Հարություն Ամիրյանը հերքեց լուրերն այն մասին, թե տրանպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը մտադիր է լքել կուսակցության շարքերը: Այդ տեղեկատվությունը տարածել էին որոշ ԶԼՄ-ներ: «Եթե գտնեն, որ իմ ուժերը հարկավոր են, ապա ցանկություն կլինի, եթե ոչ՝ ուրեմն կմտածենք այլ աշխատանք որոնելու մասին»,-հավելել է նա՝ մեկնաբանելով լրագրողների հարցը աշխատանքը տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում շարունակելու մասին: Գործող կառավարության կազմում կա 3 ՕԵԿ-ական նախարար՝ ԱԻՆ ղեկավար, գյուղատնտեսության և տրանսպորտի ու կապի նախարարները: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ը հավաքել է 5,51 տոկոս: Նոր խորհրդարանում կուսակցությունը 6 անդամ կունենա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |