Ալեքսանդր Իսկանդարյան. Հայաստանյան ընտրությունները չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա

Ալեքսանդր Իսկանդարյան. Հայաստանյան ընտրությունները չեն ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարել է, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջին հերթին կազդեն ներքաղաքական գործընթացների վրա, կուսակցությունների դասավորության վրա, մասնավորապես, խորհրդարանն իր դերակատարությունը կունենա նոր կառավարության ձևավորման առումով: Հարաբերությունները Ռուսաստանի հետ, ըստ Իսկանդարյանի, լուրջ կամ զգալի փոփոխությունների չեն ենթարկվի: Հայաստանում չկան լուրջ քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս Հայաստանի հիմնական գործընկերների, առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու օգտին, ասել է քաղաքագետը:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---