Ալեքսանդր Մարկարով. Հայաստանյան ընտրությունների հետ 3 հիմնական ինտրիգ էր կապված

Ալեքսանդր Մարկարով. Հայաստանյան ընտրությունների հետ 3 հիմնական ինտրիգ էր կապված

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը այսօր տեղի ունեցած Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ասել է, որ Հայաստանում ընտրություններն անցան մրցունակության բարձր աստիճանի պայմաններում, բոլոր կուսակցությունների, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության, մասնակցությամբ: Ըստ նրա, ընտրությունների հետ 3 հիմնական ինտրիգ էր կապված՝ առաջինը, կհավաքի արդյո՞ք իշխող կուսակցությունը հարաբերական կամ բացարձակ մեծամասնություն, երկրորդը, քանի տոկոս կհավաքի ՀԱԿ-ը:

Արդյունքները բոլորին են հայտնի: ՀԱԿ-ի դեպքում արդյունքները շատ ավելի քիչ էին, քան ակնկալվում էր, և ձայների հաշվարկի ժամանակ արդեն հարցական էր՝ կանցնի ՀԱԿ-ը Աժ թե չի անցնի: Եվ երրորդը, ինչ ձևաչափով և որ կուսակցություններից կկազմվի կոալիցիան, որը, հավանաբար, ավանդաբար կձևավորվի, ասել է Մարկարովը:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---