«Հրապարակ». Այսօր ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն հայտնելու վերջին օրն է![]() 18 մայիսի 2012 - 09:25 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ այսօր` մինչև ժամը 18:00-ն, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող 9 քաղաքական ուժերը կարող են իրենց դիմում-բողոքները ներկայացնել Սահմանադրական դատարան: «Ենթադրվում է, որ կայացած ընտրությունների արդյունքներից կդժգոհեն և դիմումներ կներկայացնեն Հայ ազգային կոնգրես դաշինքը, ինչպես նաև 5 տոկոսի շեմը չհաղթահարած երեք կուսակցությունները: Մեկ օր առաջ ավարտվեց նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների` ՍԴ դիմելու ժամկետը: Այս դիմումներով նիստերը ՍԴ-ում կկայանան առաջիկայում: Մինչ ՍԴ-ում դիմումներ են ընդունվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկվա ընթացքում ինքնաբացարկի ոչ մի դիմում չի ներկայացվել, թեև մամուլում համառորեն մանդատներից հրաժարվողների անուններ են շրջանառվում: ԿԸՀ-ն այս օրերի ընթացքում ինքնաբացարկի ընդամենը 5 դիմում է ստացել»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |