«ԱրմենՏել». Ելքային զանգերի ծառայությունը մեկ ժամվա ընթացքում ամբողջոււթյամբ կվերականգնվի![]() PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության բոլոր այն բաժանորդները, ում մոտ դեռևս կան խնդիրներ ելքային զանգերի հետ կապված, մոտակա մեկ ժամվա ընթացքում կապ կունենան՝ խնդիրն ամբողջությամբ կհարթվի և կապը կվերականգնվի։ Այս մասին PanARMENIAN.Net ndash;ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել» ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը` հավելելով, որ ցանցն արդեն վերականգնված է` պարզապես մի փոքր ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր տեղերում կապը լինի։ Մամուլի քարտուղարը խորհուրդ տվեց կապ չունենալու դեպքում անջատել և որոշ ժամանակ հետո միացնել հեռախոսները։ Այսօր առավոտյան և օրվա ընթացքում Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ խնդիրներ էին առաջացել ելքային զանգերի հետ, որը կապված է եղել ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ։ Այն արդեն վերականգնվել է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |