Ռուդիկ Յարալյան. Կարող է այնպիսի իրավիճակ ստացվել, որ ՌԴ-ն ու Չինաստանն էլ չսատարեն Իրանին18 մայիսի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողություններից զերծ մնալու պայմանավորվածություն է եղել: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:«Իսրայելի հետախուզական ծառայության ներկայացուցիչները և նախին ղեկավարները նույնպես միանշանակ կողմ չեն արտահայտվում իրանական հարցը ռազմական ճանապարհով լուծելու ղեկավարության հայտարարություններին», - նշեց Իսրայելյանը: Իրանագետ Ռուդիկ Յարալյանն էլ` անդրադառնալով մայիսի 23-ին Բաղդադում կայանալիք Իրանի եւ «վեցնյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլին, ասաց, որ դրանից առաջ «ականատես ենք դառնում Իրանի նկատմամբ սահմանափակումների մեծացմանը»: «Որոշակի ակտիվություն է նկատվում նաև Իրանի հարևանների կողմից, որոնք այդպիսով իրենց վերաբերմունքն եմ արտահայտում Իրանի շուրջ ծավալված խնդիրների նկատմամբ», - ասաց իրանագետը: Իրանագետը նաև նկատեց, որ ի տարբերություն Իսրայելի` Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են լուծել այս հարցը դիվանագիտական ճանապարհով , սակայն «սա չի նշանակում թե հետագայում չի կարող ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանն ու Չինաստանն այլևս չկանգնեն Իրանի թիկունքին»: «Այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել այն պարագայում, եթե Իրանի նկատմամբ հապճեպ և անհաշվենկատ պատերազմ սկսվի: Տվյալ պարագայում Ռուսաստանն ու Չինաստանյը կորդեգրեն չեզոք քաղաքականություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերից որևէ մեկը կարող է արդյունքի չհասնել», - իր կարծիքը հայտնեց Յարալյանը: Իրանագետը նաև հավելեց, որ խոսելով վերոնշյալ երեք երկրների միջև համագործակցության մասին` պետք է հիշել նաև նրանց միջև մրցակցության մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |