Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ18 մայիսի 2012 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին: Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկա¬կան հեռուստա¬տե¬սության զար¬գացման և ազգային ուղղվածության հաստատման գործում: Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը Հայոց ցեղասպանության և հայ ազգային-ազա¬տագրական պայքարի ուսումնասիրության բնա¬գավառներում: Վաստակաշատ մտավորականի կորուստը բոլորիս կորուստն է: Խորին ցավակցություն եմ հայտնում Ստեփան Պողոսյանի հարազատ¬նե¬րին և մերձա¬վոր¬ներին` սկզբունքային քաղաքացու և գիտնականի մահվան կապակցությամբ»:
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |