«168 ժամ». ԲՀԿ–ն Ռոբերտ Քոչարյանի համար ակնկալում է ստանալ վարչապետի պաշտոնը![]() 19 մայիսի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - «168 ժամ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, կոալիցիա կազմելու և 2013թ. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց ԲՀԿ–ն ակնկալում է ստանալ ԱԺ նախագահի և փոխնախագահի պաշտոնները։ «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ նախագահի պաշտոնը ցանկանում է ստանալ իր խնամի, ՀՀԿ նախընտրկական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի համար։ Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն ԲՀԿ–ն ակնկալում է ստանալ իր համար «անհասանելի» համարվող` վարչապետի պաշտոնը` արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ Ըստ մեր տեղեկությունների, այս հարցերը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` ՀՀԿ ԳՄ նիստից առաջ կայացած հանդիպման ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, գոնե Հ. Աբրահամյանի մասով բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ինչն էլ, մեր տեղեկություններով, եղել է վերջինիս` սեփական կուսակցության Գերագույն մարմնի նիստին չներկայանալու պատճառը։ Իհարկե, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Հ. Աբրահամյանը չէր մասնկացում ԳՄ նիստին, քանի որ անկողնային հիվանդ էր։ Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա ՀՀԿ–ում պնդում են, որ Ս. Սարգսյանը դա ոչ մի պարագայում ԲՀԿ–ին չի զիջի»,–գրում է պարբերականը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |