«Ժողովուրդ». Շարմազանովի և Աբրահամյանի հարաբերությունները լարվա՞ծ են![]() 19 մայիսի 2012 - 11:18 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, բավականին լարված են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հարաբերությունները։ «Պատճառներից մեկն այն է, որ Շարմազանովը դեմ է ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու գաղափարին ու կոշտ է արտահայտվում ԲՀԿ–ականների հասցեին, ինչը դուր չի գալիս Աբրահամյանին։ Ըստ մեր տեղեկությունների` Արգամիչն իր մտերմիկ շրջանակներում հայտարել է, որ եթե ինքը լինի ԱԺ նախագահ , ապա Շարմազանովը չի լինելու փոխնախագահ։ «Ժողովուրդը» փորձեց ՀՀԿ–ականների տարաձայնության մասին լուրը ճշտել նախ Շարմազանովից։ «Ինձ հետ ոչ մի հանրապետական կոնֆլիկտ չունի, Հովիկ Աբրահամյանը հիվանդ է եղել և չի եկել, ես չգիտեմ, թե ինքն ինչ է ուզում, բայց ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը, և մենք ասել ենք, որ մենք միասնականության կողմնակից ենք»–եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։ Իսկ Հովիկ Աբրահմյանը չի պատասխանել մեր հեռախոսազանգերին»–գրում է պարբերականը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |