«ԱրմենՏելն» իր բաժանորդներին փոխհատուցում է 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ

«ԱրմենՏելն» իր բաժանորդներին փոխհատուցում է 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի ունեցած խափանման հետևանքով այն բաժանորդներին, ովքեր ունեցել են դժվարություններ զանգեր կատարելու հետ կապված կտրամադրի անվճար բոնուսային րոպեներ և անվճար ինտերնետ փաթեթներ: Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Բոնուսները կտրամադրվեն մայիսի 18-ի դրությամբ ակտիվ կարգավիճակում գտնվող բաժանորդներին` ավտոմատ կերպով, սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում և կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---