Ստեփան Սաֆարյան. «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն չի դառնա![]() 24 մայիսի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօր տարածած հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը չի անդամակցի նորաստեղծ կոալիցիային՝ հայտարարելով, որ իրականում ոչինչ չի փոխվում և ԲՀԿ-ն միևնույն է ընդդիմադիր չի դառնա: «Այն, որ ԲՀԿ-ն սպասարկելու է քաղաքական մեծամասնության շահերը, կասկած չի հարուցում»,-ասել է նա: Սաֆարյանն նաև անդրադարձել է մայիսի 6-ի ընտրություններին՝ հայտարարելով, որ ընտրությունների ժամանակ կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերը «փայլուն կոմբինացիայի» շնորհիվ կատարեցին կոալիցիայի հուշագրի դրույթները՝ պահպանեցին ուժերի հավասարությունը կոալիցիայի ներսում ու ավելացրեցին մանդատների քանակը մյուս քաղաքական ուժերի հաշվին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. « «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ: ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն և մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ և գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |