ԱԳ փոխնախարարն ու Հունգարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները![]() 24 մայիսի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին նկատելի աշխուժացում է արձանագրվել հայ-հունգարական երկկողմ հարաբերություններում: 2009թ. պետական այցով Հունգարիա այցելեց Հայաստանի նախագահը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համագործակցության փաստաթղթեր, ինչպես նաև գումարվեց հայ-հունգարական առաջին գործարար համաժողովը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Սաբոն վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ գործընկերության առավել ամրապնդման համար: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որն իր մեջ զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ծրագրին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |