Ռուբեն Սաֆրաստյան. ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բացեց դուռը Վրաստանի անդամակցության համար![]() 25 մայիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բացեց դուռը Վրաստանի անդամակցության համար»,-հայտարարել է լրագրողներին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավարը: Ըստ նրա, չնայած, որ Դաշինքին անդամակցելու ժամկետներ չեն նշվել, նման հավանականության մասին հայտարարվեց: Իրադարձությունների նման շրջադարձը վկայում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերակատարության աճի մասին: Մյուս կողմից, ըստ Սաֆրաստյանի, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Վրաստանի տարածքային խնդիրները մեծ հարցականի տակ են դնում նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հայտնի է, որ տարածքային խնդիրներ ունեցող երկրների համար մուտքը ՆԱՏՕ փակ է, իսկ Վրաստանը միանգամից երկու խնդիր ունի՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը: Վրաստանը, որը նրանց համարում է իր բաղկացուցիչ մասը, չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին այս ձևաչափով, իսկ ՆԱՏՕ-ի ակտիվությունն այդ հարցում հավասարակշռվում է Ռուսաստանի կողմից, որը հովանավորում է երիտասարդ հանրապետություններին: Չիկագոյում մայիսի 20-21 տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որը նվիրված էր իրավիճակին Աֆղանստանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |