Իռլանդիայում ՀՀ դեսպանը երկրի նախագահի և նախարարների հետ քննարկել է հայ-իռլանդական համագործակցությունը

Իռլանդիայում ՀՀ դեսպանը երկրի նախագահի և նախարարների հետ քննարկել է հայ-իռլանդական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-23-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը այցելեց Դուբլին, որտեղ Իռլանդիայում համատեղության կարգով դեսպան նշանակվելու կապակցությամբ իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մայիսի 23-ին Նախագահական պալատում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպանը կարճ զրույց ունեցավ նախագահի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Արարողությանը ներկա էին նաև Իռլանդիայի մանր և միջին բիզնեսի նախարար Ջոն Փերին, և Նախագահի աշխատակազմի ղեկավար Ադրիան Օ’Նիլը: Հավատարմագրման արարողությունից հետո, ՀՀ նորանշանակ դեսպանի պատվին, Հայաստանի պատվո հյուպատոսը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին պետական մի շարք կառույցների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը դեսպան Ղազինյանը հանդիպում ունեցավ Իռլանդիայի ԱԳՆ Քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնահյուի և ԵԱՀԿ աշխատախմբի ղեկավար Ֆրանկ Քոգանի հետ:

Հաջորդ հանդիպումն Իռլանդիայի խորհրդարանում էր Առևտրի ու զարգացման նախարար Ջո Քասթելոյի հետ: Քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերություններն առաջ մղելու և զարգացնելու հնարավորությունները, հատկապես`գյուղատնտեսական, դեղագործական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցեր կազմակերպելու անհրաժեշտության հարցեր:

Նախարարի խնդրանքով դեսպանը հակիրճ ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Մայիսի 22-ին դեսպան Ղազինյանը հանդիպեց Իռլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---