ԱԺ-ն կղեկավարի Հովիկ Աբրահամյա՞նը![]() PanARMENIAN.Net - ԿԸՀ-ում ընթացող պատգամավորական մանդատների բաշխման ընթացքում պատգամավորական մանդատ ստացավ նաև ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Լրագրողների հետ զրույցում նա հաստատեց, որ 5-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրվելու, հավելելով, որ հավանաբար պաշտոն կստանա գործադիր մարմնում, իսկ թե որ նախարարությունը կղեկավարի՝ չմանրամասնեց։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԱԺ նախագահ նշանակվի Հովիկ Աբրահամյանը, Նիկոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»։ Այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունն է: Ի դեպ, պատգամավորները կարող են իրենց մանդատները ստանալ մինչև վաղը առավոտ: Առանց մանդատի ԱԺ մուտք գործել հնարավոր չի լինի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |