Նոր վարչապետը դեռևս նշանակված չէ, սակայն փոփոխություններ ակնկալել չարժե, գտնում է Շարմազանովը30 մայիսի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել նոր վարչապետի հարցում, սակայն, ՀՀԿ-ից պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով, չարժե փոփոխություններ ակնկալել: Նման հայտարարությամբ Շարմազանովը լրագրողների առջև հանդես է եկել Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստերի ավարտից հետո: Շարմազանովի խոսքով` այսօրվա նիստում կուսակցությունը չի քննարկել կադրային նշանակումները կառավարությունում: Սակայն, նրա խոսքով, լուրջ տեղափոխություններ կառավարությունում չեն սպասվում: Լրագրողների այն հարցին, թե արդյոք Տիգրան Սարգսյանը կարող է չդառնալ նոր վարչապետ, Շարմազանովը նշել է, որ իր անձնական կարծիքով` վարչապետի փոփոխություն տեղի չի ունենա: Շարմազանովի խոսքով` համաձայն օրենքի` դեռևս ժամանակ կա ապագա կառավարության կազմը որոշելու համար, և ՀՀԿ-ն կքննարկի ու կլուծի այդ հարցն իր Գործադիր մարմնի առաջիկա նիստերում: Շարմազանովը հաղորդել է միայն, որ Սամվել Նիկոյանը խորհրդարանից աշխատանքի կանցնի գործադիր իշխանությունում:
Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |