Սամվել Ալեքսանյանը հավաստիացրել է լրագրողներին, որ կվերականգնվի Փակ շուկայի նախկին տեսքը

Սամվել Ալեքսանյանը հավաստիացրել է լրագրողներին, որ կվերականգնվի Փակ շուկայի նախկին տեսքը

PanARMENIAN.Net - Լրագրողների` Փակ շուկայի կամարների անօրինական քանդման մասին լրագրողների հարցին, շուկայի տերը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ դրանք չեն քանդվել: Նա հավաստիացրել է, որ փաստաթղթեր ունի սեյսմիկ ծառայությունից, որ շինությունը վատ վիճակում էր և փլուզվել է:

Լրագրողների այն դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ չի թույլատրել քանդել կամարները, Ալեքսանյանը կրկին հավաստիացրել է, որ «դա ինքը չի արել, նկատելով, որ արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցով»: «Ես ավերող չեմ, ես կառուցող եմ»,-ընդգծել է Ալեքսանյանը:

Նա նաև հերքել է տեղեկություններն այն մասին, որ տանիքը հանվել է իր հրամանով, հայտարարելով, որ այն ինքն իրեն է քանդվել: Ալեքսանյանը խոստանում է, որ Փակ շուկան կվերականգնի իր նախկին տեսքով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---