12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներից 8-ը գլխավորեցին ներկայացուցիչներ ՀՀԿ-ից, 4-ը` ԲՀԿ-ից31 մայիսի 2012 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը «Դոնտի բանաձևի» հիման վրա ընտրեց մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին: Ինչպես և նախօրոք հայտնի էր, 12 մշտական խորհրդարանական հանձնաժողովներից 8-ը գլխավորեցին ներկայացուցիչներ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից, իսկ մնացած 4-ը` «Բարգավաճ Հայաստանից»: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխավորեց Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), պետական-իրավական հարցերի հանձնաժողովը` Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կրյուն Նահապետյանը (ՀՀԿ), առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովը` Արա Բաբլոյանը (ՀՀԿ), գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը (ՀՀԿ), սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը (ՀՀԿ): «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները գլխավորեցին հետևյալ մշտական հանձնաժողովները` Նաիրա Զոհրաբյանը` եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Սամվել Բալասանյանը` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը, Ստեփան Մարգարյանը` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, իսկ Էլինար Վարդանյանը` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |