Կիրո Մանոյան. Սիրիայից հայերի արտագաղթը Լիբանան առայժմ զանգվածային բնույթ չի կրում![]() 1 հունիսի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Հայ Դատի» հայկական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտնել է, որ առայժմ հուզումների ալիքով համակված Սիրիայից հայկական համայնքի արտագաղթը Լիբանան զանգվածային բնույթ չի ստացել: «Համայնքը հիմնականում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, համենայնդեպս որպես համայնք, այժմ չունի»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ընդ որում Մանոյանը հավելել է, թե չի կարելի բացառել, որ ապագայում այդ վտանգը կարող է հայտնվել: Ինչ վերաբերում է հայկական համայնքի տեղափոխություններին, ապա, Մանոյանի խոսքով, այդ երկու երկրներում լարվածության դեպքերում հայերը հաճախ են տեղափոխվել Լիբանանից Սիրիա կամ հակառակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |