Ֆիլիպ Լեֆորն անթույլատրելի է համարում սպառազինության մրցավազքը ղարաբաղյան հակամարտության գոտում![]() 1 հունիսի 2012 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն անթույլատրելի է համարում ռազմատենչ ճարտասանություն ու սպառազինության մրցավազքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին նա հայտնել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի, փորձագետների և բուհի ուսանողների հետ հանդիպմանը: Պատասխանելով Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի դրույթների մշտական խախտումների և երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների մասին հարցին` Լեֆորը հայտնել է, որ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության բարդությունը` ռազմական ճարտասանությունն անթույլատրելի է: Նա անընդունելի է համարել նաև սպառազինության մրցավազքը` ընդգծելով, որ այն հարկավոր է կանխել: Լեֆորի խոսքով` Եվրամիությունը դեմ է պատերազմին` «լինի դա պատահական կամ ծրագրված», քանի որ պատերազմն աղետ կդառնա տարածաշրջանի համար:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |