ՊՆ չի հաստատում, որ համացանցում հայտնված նկարում ադրբեջանցի դիվերսանտ է

ՊՆ չի հաստատում, որ համացանցում հայտնված նկարում ադրբեջանցի դիվերսանտ է

PanARMENIAN.Net - Համացանցում տարածված անդամահատված զինվորի նկարը մի քանի տարվա հնություն ունի է և որևէ կապ չունի ադրբեջանական կողմից իրականացված վերջին դիվերսիոն գործողությունների հետ։

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը։

Նա նշեց, որ չի կարող ասել, նկարում` ադրբեջանցի զինվոր է, թե ոչ։

Սոցանցերում տարածվել է նկար, որտեղ մեկ ոտքը անդամահատված զինվոր է, ով փակել է իր դեմքը։ Օգտատերերը գրում են, թե նկարում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտ է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---