«Հայկական ժամանակ». Վարչապետը խուսափել է հանդիպել ՀԱԿ–ի ներկայացուցիչներին![]() 9 հունիսի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - «ՀԺ»–ն գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչներին իր հետ հանդիպելու առաջարկ չի արել։ «Երեկ այդ մասին մեր թղթակցին հայտնել է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Երեկ Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ, մինչ այդ հանդիպել էր ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն այս օրերին փորձում է ԱԺ ուժերից երաշխիքներ ստանալ, որ նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը, որն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը, չի տպալավի։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման առաջարկի փորձ Տիգրան Սարգսյանը, փաստորեն չի արել, թերևս` ի սկզբանե վստահ լինելով, որ այդ առաջարկը կմերժվի»,–գրում է օրաթերթը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |