Վարդան Դևրիկյան. Շուշիի ազատագրումից հետո Շահումյանի անկումը մեծ ցնցում էր![]() 13 հունիսի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - «Շուշիի ազատագրումից հետո Շահումյանի անկումը մեծ ցնցում էր»,-հայտարարել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը` հունիսի 13-ի մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված Շահումյանի անկման 20-ամյակին: Ըստ նրա, «որքան հեշտ և ոգևորիչ է խոսել հաղթանակների մասին, այնքան դժվար է խոսել պարտությունների մասին»: Դևրիկյանը նաև ընդգծել է, որ Շահումյանի անկումը իսկական առեղծված էր և այն ժամանակ բոլորը փորձում էին դրա մեղքը մեկը մյուսի վրա բարդել` փորձելով գտնել «քավության նոխազ»: Նա ընդգծել է, որ Շահումյանի և Գետաշենի ռազմավարական նշանակության պատճառով հայկական կողմը գրեթե առանց մարտի կորցրեց Մարտակերտի շրջանի կեսը: Այս առնչությամբ նա հիշեցրել է արցախյան ասացվածքը, որ «Գետաշենը բանալին է, Շահումյանը` կողպեքը, Արցախը` դարպասը, Հայաստանը` տունը»: Ըստ նրա, հենց Շահումյանի անկումից հետո որոշում կայացվեց հրաժարվել ջոկատների համակարգից և բանակ ստեղծել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |