Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ![]() 13 հունիսի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծատայությունը, նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից, գործարարների միջև սերտ կապերի հաստատումից ու տնտեսությունների մասին փոխադարձ տեղեկատվության ապահովումից հետո, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում կարող է ակտիվ համագործակցություն ձևավորվել: Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Երևանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ առանձին նախարարությունների, գերատեսչությունների և գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել ընդհանուր հետաքրքրություններն ու փոխգործակցության հնարավորությունները: Նա վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում երկու երկրների նախագահների աջակցությամբ կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի և Էկվադորի միջև կապերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |