«Երկիր». Վարդան Օսկանյանի «փողերի լվացման» մեղադրանքը Ռուսաստանին հաճոյանալու ձև է![]() 14 հունիսի 2012 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Թերթին տված մեկնաբանության մեջ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշել է, որ Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված ` «փողերի լվացման» պատմությունը ծրագրված խաղ է: Խաղն ըստ նրա շատ լավ մշակված է, բայց վատ իրագործվող թեման վատ է մատուցված, որովհետև արդյունքում խայտառակվում է Հայաստանը: «Ստացվում է, որ հենց ԱԳ նախարարները գործից դուրս են գալիս,` գնում են փող լվանալու: Հիմա հարց է առաջանում, թե լվացքի ի՞նչ մեքենայով և որքա՞ն փող է լվանալու Էդուարդ Նալբանդյանը»,-ասելով, և հիշեցնում է, որ ժամանակին փողերի լվացման մեջ մեղադրում էին նաև ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին: Այս պատմության միջոցով, ըստ Կարապետյանի, Սերժ Սարգսյանը մտածում է խփել արևմտամետ թեկնածուին, Ռոբերտ Քոչարյանի մարդուն և Ռուսաստանին ցույց տալ, որ թե պայքարում են Արևմուտքի փողերի դեմ: Մեկ բառով, ըստ ՆԺԿ նախագահի, երկրի իշխանությունը Օսկանյանի միջոցով Ռուսաստանին հաճոյանալու ձև է գտել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |