Ծառուկյանը խոստացել է Օսկանյանին պաշտպանել իր կուսակցական ընկերների իրավունքները![]() 16 հունիսի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում: Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ: Ինչպես հաղորդում է Գագիլ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը, վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ ևս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների և շահերի պաշտպանության համար: ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև, անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ: Ազգային անվտանգության ծառայությունը քրեական հետաքննություն է վարում «Սիվիլիթաս» հիմնադրամի հանդեպ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ կետով` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում» («փողերի լվացում»): Հայաստանի նախկին ԱԳ նախարար և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախկին տնօրեն Վարդան Օսկանյանն այդ գործով հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում հայտնել է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |