Տիգրան Սարգսյան. Կառավարությունը մտադիր է 100 հազար նոր աշխատատեղ ստեղծել![]() 20 հունիսի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարությունը մտադիր է երկրում ստեղծել 100 հազար նոր աշխատատեղ: Ներկայացնելով կառավարության ծրագիրը խորհրդարանում՝ այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, բացի այդ կառավարությունը մտադիր է աղքատությունը կրճատել 80 տոկոսով և կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, խթանել արտահանումը, մի շարք սոցիալական ծրագրեր իրականացնել: «Այս ծրագրի բոլոր կետերը շատ արդիական են և մենք հետևողական ենք լինելու բարեփոխումների ու փոփոխությունների իրագործման հարցում»,-ասել է վարչապետը: Այժմ վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |