Վարչապետ. Կառավարության ծրագրի հաջողությունը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք խոշոր բիզնեսը բերել հավասար մրցակցային դաշտ![]() 20 հունիսի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով խորհրդարանում, պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հարցին, թե ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել կառավարությունը «ստվերային տնտեսության» դեմ պայքարելու համար: «Ցավոք, մեզ մոտ չի ստացվել Հայաստանի Հանրապետությունում ապահովել բիզնեսի համար հավասար պայմաններ: Դա գլխավոր խոչընդոտն է մեր տնտեսության զարգացման համար և այդ ռիսկով է պայմանավորված կառավարության ձախողումը կամ հաջողությունը»,-հայտարարել է վարչապետը: «Եթե մենք չկարողանանք խոշոր բիզնեսը, որ մշտապես խախտում է մրցակցության կանոններն ու չարաշահում է իր գերիշխող դիրքը շուկայում, բերել հավասար մրցակցային դաշտ, կառավարության բոլոր ծրագրերը կձախողվեն»,-հավելել է նա: Ըստ վարչապետի, «ստվերային տնտեսության» դեմ պայքարելու համար հարկավոր են օրենսդրական փոփոխություններ, բիզնեսի թափանցիկության ապահովում, խոշոր բիզնեսի կանխիկ շրջանառության նվազում: «Կկարողանանք միասին քաղաքական կամք դրսևորել՝ կհասնանեք հաջողության, մենք հակված ենք դրան: Սա է մեր ծրագրի գաղափարախոսությունը»,-ասել է վարչապետը: Վերջում վարչապետը հույս է հայտնել, որ կառավարությունը կկարողանա հաջողության հասնել ու ավելացնել հարկեր –ՀՆԱ հարաբերակցությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |