ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ բանագնաց, Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ֆ. Դիմիտրովը նշել է այն կարեւորությունը, որ ԵԱՀԿ գործող նախագահությունը տալիս է այդ հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Իր հերթին, Վ. Օսկանյանը ներկայացրել է Ֆ.Դիմիտրովին Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի մանրամասները եւ կարգավորման գործընթացի տրամաբանությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպումների լույսի ներքո: Նշենք, որ երկօրյա այցի ընթացքում Ֆ. Դիմիտրովը հանդիպելու է նաեւ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ պաշտպանության նախարարին:
 Ուշագրավ
---