Էդգար Ղազարյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ

Էդգար Ղազարյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ

PanARMENIAN.Net - ՀՀԿ Ջերմուկի տարածքային կազմակերպության ղեկավար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու Էդգար Ղազարյանը կնշանակվի Վայոց Ձորի մարզպետ:

Ինչպես հինգշաբթի օրը լրագրողներին է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, այդ որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում` Հայաստանի նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ:

Շարմազանովի խոսքով` հինգշաբթի օրվա նիստում մարզպետի հարցից և խորհրդարանի կողմից ընդունված կառավարության ծրագրից բացի ուրիշ ոչ մի հարց չի քննարկվել:

Նշենք, որ Էդգար Ղազարյանից առաջ Վայոց Ձորի մարզը ղեկավարում էր Սերգեյ Բագրատյանը:

Partner news
 Ուշագրավ
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը
Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին
Partner news