Լևոն Մելիք-Շահնազարյան. Ռուսաստանն ազգային փոքրամասնությունների միջոցով ճնշում է գործադրում Բաքվի վրա![]() 22 հունիսի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի հանդեպ այդ երկրի ազգային փոքրամասնություններին աջակցելով, մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, դրա ապացույցն այն է, որ հունիսի 18-ին Մոսկվայում, «Պրեզիդենտ-հոթելում» անցկացվել է իր չափերով աննախադեպ գիտաժողով, որը վերաբերում էր լեզգի և ավար ժողովրդների խնդիրներին, որոնք հայտնվել են Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին: Քաղաքագետի խոսքով, «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում ոչինչ պատահաբար չի կազմակերպվում: Նա նաև հատուկ նշեց, որ երեկ` հունիսի 21-ին առևանգվել է «Թալիշի ձայնը» թերթի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը: Նույն ճակատագրին էր արժանացել նաև նախկին խմբագիրը` Նովրուալի Մամեդովը, որին ձեռբակալել են և 2.5 տարի անց սպանել բանտում: Նույն ճակատագրին են արժանացել նաև նրա երկու որդիները, իսկ կնոջ ունեցվածքը բռնագրավվել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |