Ադրբեջանի բնիկ ժողովրդները հայերին թշնամի չեն համարում, ասում է Լևոն Մելիք-Շահնազարյանը![]() 22 հունիսի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Սահմանից այն կողմ միայն թշնամիներ չեն ապրում, ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում: Նրա խոսքով, ըստ մարդահամարի, Ադրբեջանի բնակիչների 93 տոկոսն ազերիներ են, այնինչ զոհված զինվորների մեջ մեծ քանակ են կազմում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ լեզգիները, ավարները: Քաղաքագետը վիճակագրական տվյալներ է բերել, որոնց համաձայն 2010 թ-ին մահացած 97 զինծառայողներից 49-ը ազգային փոքրամասնությունների՝ Ադրբեջանի բնիկ ժողովրդների, ներկայացուցիչներ են, 2011 թ-ին նրանք կազմել են զոհվածների 36 տոկոսը, իսկ հիմա, ըստ դաղստանյան թերթերի` գերազանցում են 50 տոկոսը: Լևոն Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ազգային փոքրամասնություններին ուղարկում է ծառայելու սահմանային գոտի՝ թեժ գիծ, իսկ ազերի զինծառայողներին` բնիկ ժողովրդների բնակության տարածքներ, նրանց վերահսկելու համար: Նրա խոսքով, դա կարող է հանգեցնել ծանր հակամարտության և վատ հետևանքներ կունենա փոքրամասնությունների համար: Դրա ապացույցն, ըստ քաղաքագետի, ազգային փոքրամասնությունների կոչն է լրատվամիջոցներից մեկում, որտեղ ասվում է, որ հայերն իրենց թշնամի չեն, և նրանք չեն ուզում ծառայել ԼՂՀ սահմանին: Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |