ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ29 սեպտեմբերի 2004 - 00:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը ոչ միայն խուսափում է Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած շփումից, այլեւ ամբողջովին կենտրոնացել է հակահայկական քարոզչության վրա, ինչը չափազանց բարդացնում է հակամարտող կողմերի մերձեցման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աշոտ Ղուլյանը բրիտնական «Հաշտության ռեսուրսներ» ոչ կառավարական կազմակերպության Կովկասի ծրագրի տնօրեն Ջոնաթան Քոհենի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, Ջ.Քոհենը նշել է, որ «Հաշտության ռեսուրսներ» կազմակերպությունը ԶԼՄ-ների միջոցով տարածաշրջանում իրագործում է ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հակամարտություններում ներքաշված ժողովուրդների միջեւ փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ նախագծի իրացումը կօգնի մեղմել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |