«Երկիր». Կխստացվի՞ լրագրողների հավատարմագրումը ԱԺ աշնանային նստաշրջանին![]() 23 հունիսի 2012 - 10:22 AMT PanARMENIAN.Net - «Երկիր» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով ԱԺ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը։ «5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերևներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ ԱԺ–ում հանգիստ շնչել չի լինում։ Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի։ Մեր աղբյուրները պնդում են, որ ղեկավարությունը կիսում է այս մտահոգությունը։ և արդեն սեպտմեբերին հավատարմագրվելիս հաշվի են առնվելու բոլոր «անհրաժեշտ պայմանները»,–գրում է թերթը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |