Փորձագետն առաջարկում է չհրաժարվել փոքր ՀԷԿ-երից՝ ներդնելով փոխհատուցման համակարգ25 հունիսի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Օրհուս» կենտրոնը հունիսի 25-ին քննարկել է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի շահագործմասնը և լառուցման խնդիրները: Ինչպես նշել է բնապահպանական կազմակերպության փորձագետ-խորհրդատու Արամ Գաբրիելյանը, փոքր ՀԷԿ-երի շինարարությունը խախտում է բնապահպանական բալանսն ու խնդիրներ առաջացնում շրջակա միջավայրի համար: «Նույնիսկ եթե գետից ջուրը վերցվում է սահմանված նորմատիվներով, միևնույն է այդ նորմատիվներն անբավարար են, որպեսզի հնարավոր լինի պահպանել էկոհամակարգը»,-ասել է նա: Փոքր ՀԷԿ-երը խախտում են գետերի ջերմային ու ջրային բալանսը, խոչընդոտում են ձկների բազմացմանը, այդպիսով նոր բնապահպանական խնդիրներ առաջարկելով: Արամ Գաբրիելյանն առաջրկում է չհրաժարվել փոքր ՀԷԿ-երից, այլ փոխհատուցումների համակարգ ներդնել: «Որպես տնտեսական կատեգորիա այստեղ պետք է դիտարկել բնության կապիտալը, որը մաշվում է շահագործման արդյունքում, ուստի այն հարկավոր է փոխհատուցել»,-ասել է նա: Փորձագետը նշել է, որ հարկավոր է արմատապես վերանայել մոտեցումը շրջակա միջավայրի պահպանությանը, այդ թվում իրավական մակարդակով: Ավելին, Արամ Գաբրիելյանը պնդում է, որ հարկավոր է զարգացնել «կանաչ տնտեսությունը» նրա առաջնային, ոչ թե խեղաթյուրված մոտեցումներով: Ըստ էներգետիկայի հեռանկարային ծրագրի, մինչ 2050թ. նախատեսվում է կառուցել 260 Մվտ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ-եր և արտադրել 600 մլն կՎտ/ժ էներգիա արդեն առկա 200 մլն կՎՏ/ժ –ին հավելած: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |