Արամ Մանուկյանը ՀԱԿ-ի կողմնակիցներին կոչ է անում ամեն րոպե պատրաստ լինել նախագահական ընտրությունների անցկացմանը![]() 26 հունիսի 2012 - 20:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀՇ վարչության նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը հայկական ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի կողմնակիցներին կոչ է արել ցանկացած պահին պատրաստ լինել նախագահական ընտրությունների անցկացմանը և չսպասել 2013թ. փետրվարին: Մանուկյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի պատգամավորների գործունեությունը նոր խորհրդարանում անակնկալ էր գործող իշխանությունների համար: «Դա նրանց համար անակնկալ էր, նրանք ակնկալում էին, որ դժվար կլինի, բայց չէին սպասում, որ այսքան»,- հայտնել է նա: Մանուկյանի խոսքով` շատ պատգամավորներ և նախարարներ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո մոտեցան և իրենց գոհունակությունը հայտնեցին ՀԱԿ-ից պատգամավորների վարած աշխատանքի վերաբերյալ: Ընդ որում Մանուկյանն ընդգծել է, որ առանց ժողովրդի աջակցության Կոնգրեսի պատգամավորները թույլ են և ոչինչ չեն կարողանա անել: «Յոթ հոգին այն թիվը չէ, որով կարելի է լուրջ փոփոխություններ կատարել խորհրդարանում… Նրանք վախենում են ձեզանից, ժողովո'ւրդ»,- ընդգծել է նա: Մանուկյանը ցուցարարներին կոչ է արել հիշել, որ աշնանը ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտքաղաքական բնույթի նոր զարգացումներ են սպասվում, «իսկ ներկայիս իշխանությունները դիմակայելու իմունիտետ չունեն»:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |