Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել աշնանը պատրաստ լինել «վարչակարգին մահացու հարված հասցնելուն»![]() 26 հունիսի 2012 - 20:21 AMT PanARMENIAN.Net - «Առջևում նախագահական ընտրություններն են, և շատ անելիք կա»,- երեքշաբթի օրը Երևանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանարահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Կասկածողներին, ովքեր գտնում են, որ իշխանություններին նույն հեշտությամբ կհաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում», Զուրաբյանը կոչ է արել հիշել այն մասին, որ, ժողովրդի կարծիքով, երկրում իշխանություն փոխելու համար իրական հնարավորությունը նախագահական ընտրություններն են, և «ընտրողների հայացքները դժվար է փոխել»: «Աշնանը մենք պետք է պատրաստ լինենք ճակատագրական որոշումների, երկրում քաղաքական պատասխանատվությունը ստանձնելուն և վարչակարգին մահացու հարված հասցնելուն»,- հայտնել է Զուրաբյանը հավաքվածներին: Նա անդրադարձել է նաև ՀԱԿ-ի աշխատանքին խորհրդարանում` հայտնելով, որ երեք օր շարունակ ժողովուրդն ականատեսն էր այն բանի, թե ինչպես էին ՀԱԿ-ի բոլոր պատգամավորները «լարվածության մեջ պահում վարչակարգի խորհրդարանն ու կառավարությունը», «ինչը վարչապետի դեպքում հանգեցրեց, ինչպես գրում են լրատվամիջոցները, կայուն դեպրեսիայի»: Իր խոսքում Զուրաբյանը նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հրաժարական տալ: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |