ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտահոգվել է այն հարցով, թե իրականում ով է խանգարում ղարաբաղյան կարգավորմանը27 հունիսի 2012 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հայտարարել է, որ մտահոգություն կա, կապված ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետ: Այդ հայտարարությունը նա արել է Վիեննայում տեղի ունեցած «Անվտանգության օրերը» ԵԱՀԿ խորհրդաժողովում: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն «շատ լուրջ քաղաքական ջանքեր է գործադրել»: Նա բարձր է գնահատել նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը, որ կազմակերպել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումը: «Կողմերը շատ մոտ էին ընդհանուր սկզբունքների մասին համաձայնությանը, որի հիման վրա հետո պետք է լուծում գտնվեր»,-ասել է Զանյերը, սակայն առաջխաղացում չկա»: ԵԱՀԿ-ն տեսնում է «միջադեպերի ավելացման միտումը» ինչպես Լեռնային Ղարաբաղում շփման գծում, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: «Անհանգստանալու պատճառներ կան: Մենք փորձել ենք մեխանիզմներ առաջարկել՝ վստահության միջոցների ամրապնդում, հրադադարի պահպանման խստացում, միջադեպերի քննության մեխանիզմներ: Այս կամ այն պատճառով կողմերից մեկը արգելափակում է այդ նախաձեռնությունները: Ամեն ինչ շատ քաղաքականացված է՝ եթե կողմերից մեկը համաձայնվում է ինչ-որ բանի, մյուսը գտնում է, որ դա վատ նախաձեռնություն է: Ակամայից հարց է առաջանում, խնդիրը մեխանիզմների մեջ է, թե ուղղակի կողմերը պատրաստ չեն այնպիսի միջոցների, որոնք որոշակի փոխզիջում են պահանջում»,-ասել է Զանյերը: Այժմ ԵԱՀԿ-ն փորձում է աշխատել խորհրդարանների ու ՀԿ-ների հետ, փորձելով պայմաններ ստեղծել, որպեսզի կառավարությունների մոտ շահագրգռվածություն առաջանա լուծելու խնդիրը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը ՊՆ. Բաքուն ապատեղեկատվություն է տարածում՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» |