«Երկիր». ԲՀԿ-ական պատգամավորի մտքով չի անցել, որ Օսկանյանը կարող է առաջադրվել առաջիկա ընտրություններում

«Երկիր». ԲՀԿ-ական պատգամավորի մտքով չի անցել, որ Օսկանյանը կարող է առաջադրվել առաջիկա ընտրություններում

PanARMENIAN.Net - «Երկիր» թերթը գրում է, որ վերջին շրջանում շատ է շոշափվում այն հարցը, թե արդյո՞ք ի զորու է ընդդիմությունը նախագահական ընտրությունների ժամանակ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Թերթի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը խնդրեց հստակեցնել, թե ընդդիմադիր ո՞ր ուժերին նկատի ունի թերթը, հիշեցնելով, որ ԲՀԿ-ն այլընտրանք է:

ԲՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ կուսակցության ընդդիմադիր երեք ուժերի հետ մեկ միասնական թեկնածուով հանդես չի գա: Ախոյանը նաև չպատասխանեց, թե ԲՀԿ-ն հանդես գալու՞ է սեփական թեկնածուով թե՞ ոչ` նշելով, որ կուսակցությունում դեռ որոշումներ չեն կայացվել: Նա նաև ասաց, որ առաջին անգամ է լսում, և իր մտքով չի անցել, որ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կարող է առաջադրվել: «ԲՀԿ-ում նրա առաջադրման մասին խոսք անգամ չկա»,-ասել է Ախոյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---