Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը կփորձի իր կազմում ընդգրկել ՀՀԿ անդամների և այդպիսով ուժեղացնել ընդդիմությունը

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը կփորձի իր կազմում ընդգրկել ՀՀԿ անդամների և այդպիսով ուժեղացնել ընդդիմությունը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի ընդդիմության շարքերում ընդգրկի Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավորների: Այդ մասին երկուշաբթի մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պառակտենք կոալիցիան և այդտեղից մարդկանց ներգրավենք ՀԱԿ-ի շարքեր»,- ասել է Մանուկյանը` տվյալ խնդիրը անվանելով «զուտ քաղաքական»: Դրա հետ մեկտեղ, Մանուկյանի խոսքով, կուժեղացվի նաև բուն ընդդիմությունը: ՀԱԿ-ի ներկայացուցիչը մատնանշել է, որ նույն կերպ են վարվում իշխանությունները, որոնք ցանկանում են ուժեղանալ ընդդիմության հաշվին:

Նա նշել է, որ դրույքը կատարվելու է ընդդիմության այն ներկայացուցիչների վրա, որոնք քվեարկել են կառավարության առաջարկած ծրագրի դեմ: Մանուկյանը վկայակոչել է ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅ Դաշնակցության շահերի համընկնումը` դրանով բացատրելով այն փաստը, որ դրանց անդամները քվեարկել են կառավարության ծրագրի դեմ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---