ԵԽ նախագահ. Միայն խաղաղ ճանապարհով կարելի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

ԵԽ նախագահ. Միայն խաղաղ ճանապարհով կարելի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է առաջնային լինել ԵՄ համար, հուլիսի 4-ին հայտարարել է Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Այն կարգավորելու համար հարկավոր է փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորել»,-ասել է նա:

Հերման վան Ռոմպոյին մտահոգում են վերջին միջադեպերը շփման գծում: «Միայն խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել կարգավորման և միայն այդ դեպքում հնարավոր կլինի առաջ շարժվել ստատուս քվոյից և կայունություն ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասել է նա:

Իր հերթին Սերժ Սարգսյանը ասաց, որ ԵԽ նախագահի հետ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: «Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում»,-ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---