«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի «գծի» վարորդները բողոքի ակցիա կանեն![]() 10 հուլիսի 2012 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ չորեքշաբթի օրը Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի` Պալաչի «գծի» վարորդները որոշել են բողոքի ակցիա անել: Նրանք մտադիր են ավտոբուսների միջոցով փակել Երևան-Աբովյան ավտոճանապարհը, այնուհետև ՀՀ կառավարության նիստի օրը հավաքվել գործադիրի շենքի մոտ և բողոքել, որ չեն կարողանում օրվա հացը վաստակել: Ըստ սցենարի` այդ օրը, երբ վարորդները բողոքի ակցիա կկազմակերպեն Աբովյանում, Ա. Հարությունյանը երկրում չի լինի, «գործերով» կմեկնի Դուբայ: Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Աբովյան-Երևան բարեգործական երթուղու «բացվելուց» հետո Հարությունյանի վարորդներն անգործ են մնացել: Ավելին, Պալաչը, շուրջ 70 վարորդի աշխատանքից ազատել է: Բանն այն է, որ նա վերջերս շատ վարկեր է վերցրել և չի կարողանում «տակից» դուրս գալ: Թերթը փորձել է լուրը ճշտել Հարությունյանից, սակայն նա ինչ-որ խնջույքի էր մասնակցում և անընդհատ կրկնում էր, որ մեր հարցը չի լսում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |