ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ![]() 12 հուլիսի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ, Երևանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ Զանիերի, նրա այցը Հայաստան տարածաշրջանային այցի մաս է կազմում, և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նա նույն կոչով է հանդես եկել՝ «հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ մտահոգված է վերջին միջադեպերով շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծում, հավելելով, որ «չնայած նրան, որ ստատուս-քվոն ինքնին լուծում չէ, կողմերը պետք է ձեռնպահ մնան շփման գծում գործողություններից»: Լամբերտո Զանիերը նշել է նաև, որ հարկավոր է ուժեղացնել դիտարկումը շփման գծում, հետ տանել դիպուկահարներին, մշակել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչպես նաև երկխոսություն հաստատել երկու երկրների հասարակությունների միջև: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |