Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ-ի նորանշանակ դեսպանին

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ-ի նորանշանակ դեսպանին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ` հուլիսի 12–ին, հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի հետ: Նախարարության լրատվական բաժնի հաղորդմամբ, Սեյրան Օհանյանը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---