ՄԽ համանախագահները Երևանում ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները

ՄԽ համանախագահները Երևանում ներկայացրել են Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների արդյունքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող հանդիպումների ժամանակացույցին:

 Ուշագրավ
---