Սեյրան Օհանյանն ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Սեյրան Օհանյանն ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և Ժակ Ֆորին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը, անդրադարձել է վերջին շրջանում լարվածության աճին և հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին` կարևորելով վստահության ամրապնդման միջոցառումների իրագործման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---