Ստեփան Գրիգորյան. ՀԱՊԿ-ը չի կարող լինել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը![]() 20 հուլիսի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից մարտահրավեր է Հայաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում, գտնում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ըստ իս, մարտահրավեր է այն առումով, որ մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ չի կարող լինել Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Գրիգորյանը նշել է, որ Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից կարևոր է այն առումով, որ Ռուսաստանը ակտիվացնում է ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում, մասնավորապես Եվրասիական միության միջոցով: Քաղաքագետն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ուկրաինան հրաժարվեց մտնել Մաքսային միության մեջ: 2011թ. նոյմեբերի 18-ին ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի նախագահները փաստաթղթերի փաթեթ ստորագրեցին Միասնական տնտեսական տարածության մասին, որով նախատեսվում է մինչ 2015թ. ստեղծել Եվրասիական տնտեսական միություն: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |