Ջերմուկի ՖԻԴԵ-ի Գրան Պրիում Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակն է տարել![]() 21 հուլիսի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիում արդեն 4 տուր է կայացել: Լիլիթ Մկրտչյանին վերջապես հաջողվել է հաղթանակ տանել, նա ավելի ուժեղ է գտնվել Եկատերինա Կովալևսկայայից (Ռուսաստան): Էլինա Դանիելյանը 4-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Նինո Խուրցիձեի հետ և 2 միավորով 7-րդ տեղում է Մկրտչյանը 1,5 միավորով բարձրացել է 10-րդ տեղը: Մրցաշարի առաջատարն է չինացի Ցզյու Վենցզյունը 3,5 միավորով, որը հաղթել է նույնպես չինացի Ռուան Լուֆեյին: Հոու Իֆանը (Չինաստան) և Համթի Քոներուն (Հնդկաստան) ունեն 2,5-ական միավոր և գրավում են 2 և 3-րդ տեղերը: 4-րդ տուրում շախմատիստուհիները ոչ ոքի են խաղացել: 5-րդ տուրում Դանիելյանը կխաղա Չժաո Սյուեյի (Չինաստան) հետ, իսկ Մկրտչյանը՝ ռուսաստանցի Նադեժդա Կոսինցևայի հետ: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |